Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սա սնապարծություն չէ

Սա սնապարծություն չէ
27.02.2025 | 08:33

Այո՛, ցավոք, աշխարհի գրված-չգրված անխախտ օրենքներից մեկն այն է, որ հաշվի են նստում ուժի և քանակի հետ:
Բնության մեջ էլ այդ օրենքը կենսունակ է` քանակից որակի է փոխվում:
Ճիշտ է, որակները նույնպես տարբեր են իրենց բովանդակությամբ. կա մտավոր կարողությունների, մշակութային տաղանդի, ռազմական արվեստի որակ, և զուտ թվաքանակային առավելության բերած որակ. դիցուք` 100 հազարանոց զորքը հենց միայն իր քանակով կարող է տրորել ու անցնել լավագույնս զինված 10-20 հազարանոց զորքի վրայով, թեկուզ մարտի դաշտում թողնելով իր զինվորների կեսը:
Կամ, ասենք, միջազգային հարաբերություններում, եթե փոքր պետությունն ունի 2-3 ձայնի իրավունք, իսկ մեկ ու կես միլիարդ բնակչություն ունեցող պետությունը` 50-60 ձայն,բնականաբար այդ ձայները կարող են ճակատագրական լինել փոքր պետության կենսական կարևորության որևէ խնդրի լուծման դեմ:
Բայց, այնուամենայնիվ, մենք` հայերս, բնության արտառոց երևույթների շարքին ենք պատկանում. մեր քչի մեջ էլ վերը նշածս որակը անհամատեղելի է բնության` քանակից որակի փոխվելու օրենքի հետ:
Սա սնապարծություն չէ:
Մենք ապացուցել ենք տաղանդներ և հանճարներ ծնելու տևականությամբ, և դա շարունակական է ցայսօր՝ ի տարբերություն, օրինակ, հույների, որոնց ստեղծած քաղաքակրթությունը թեև դրվել է եվրոպական ազգերի մշակույթի հիմքում, բայց հույները վերջին 2500 տարիներին հանգստանում են իրենց նախնիների փառքի դափնիների վրա:

Անգամ կա կասկած, որ այդ մշակույթը հույները չեն ստեղծել, այլ պատերազմների ժամանակ գերեվարված գրողները, ճարտարապետները, նկարիչներն ու քանդակագործները, շինարարները:

Այնպես, ինչպես բոլոր դարերու, այսօր էլ «ուղեղների արտահոսք» են կազմակերպում աղքատ երկրներից տնտեսապես հարուստ պետությունները։ Ապացուցված է, որ համաշխարհային փիլիսոպայական մտքի սյուներից մեկը՝ Արիստոտելը, եղել է ստրուկ:

Հայտնի է, որ Հին Հունաստանում ստրուկները կրթություն ստանալու իրավունք չեն ունեցել, այդ դեպքում որտե՞ղ է նա ստացել իր կրթությունը:
Մեր ժողովրդի մեջ որակական կարողությունների ընդհատում չի եղել անգամ ամենաանբարենպաստ պայմաններում։

Դրանով հանդերձ, մենք ևս պետք է առաջնորդվենք բնության ոսկե օրենքներից մեկով` քանակը որակ է տալիս:
Ապահովենք մեր ազգի քանակը:
Մեր որակը մեր ներսում է, մեր գենի մեջ է:
ՈՒրեմն՝ բազմանանք:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 10289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ